Նախագծման աշխատանքներ
"Արցախճան" ինստիտուտ ՓԲԸ-ն հիմնականում իրականացնում է տրանսպորտային, ինչպես նաև արդյունաբերական և քաղաքացիական շինարարությունների ոլորտներում նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակում և կազմում: Նախագծման յուրաքանչյուր փուլում գործի են դրվում ոլորտում առաջատար համարվող սարքեր, սարքավորումներ, գործիքներ և ծրագրեր, որը հնարավորություն է տալիս օպտիմալ ժամկետներում իրականացնել ամենահամարձակ նախագծերն ու ծրագրերը:
Հաղորդակցման ուղիներից (փողոցներ, ճանապարհներ, կամուրջներ, ուղեանցներ, թունելներ, հետիոտն ստորգետնյա անցումներ) բացի իրականացնում ենք նաև փոքր ճարտարապետական ձևերի (ավտոկայանատեղեր, հասարակական տրանսպորտի կանգառներ, հանգստի հարթակներ, տեսարանային հարթակներ, խմելու ջրի կազմակերպում), ջրամբարների, ճոպանուղիների, դահուկուղիների, սահուղիների, ինչպես նաև ճանապարհային և տրանսպորտային տնտեսությունների արտադրական բազաների նախագծում:
Նախագծային փաթեթի մեջ ներառվում է նաև բոլոր անհրաժեշտ ստորգետնյա և վերգետնյա կոմունիկացիաների (գազ, ջրագիծ, կենցաղային կոյուղի, հեղեղատար կոյուղի, ԷՀԳ, հեռախոսակապ, տրոլեյբուսի հպակային ցանց, արտաքին լուսավորություն) նախագծում և նախահաշվային փաստաթղթերի մշակում:ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
Հեղինակային հսկողությունն ընթանում է ամբողջ շինարարության ընթացքում` ապահովելով շինարարության իրականացման համապատասխանությունը հաստատված նախագծերին:
Հեղինակային հսկողության գլխավոր նպատակը` շինարարության ընթացքում նախագծին վերաբերվող ցանկացած ծագած հարցին շուտափույթ լուծում տալն է, անհրաժեշտության դեպքում նաև հիմնավորված նախագծային փոփոխություններ անելը:
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
Շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողությունն իրենից ներկայացնում է շինարարության տեխնիկական ցուցանիշների համապատասխանելիության հսկումը ըստ տեխնիկական պահանջների և ՀՀ-ում գործող շինարարական նորմերի և կանոնների: Շինարարության ամբողջ ընթացքում ստուգման են ուղարկվում ցանկացած շինանյութ, կատարվում են բոլոր ծավալային չափերի ստուգում և հաշվարկ, բոլոր աշխատանքների լուսանկարում, ամենօրյա գրառումներ ինչպես նաև շինարարի կատարողական ակտերի ծավալների հաստատում: Տեխնիկական հսկիչը իրականացնում է շինարարության ընթացքում ծագած պրոբլեմների ուսումնասիրություն և գործողությունների ծրագրի առաջարկություն` ժամանակացույցից ետ ընկնելու կամ այլ տեխնիկական խնդիրների դեպքում: