Մեր մասին
Artsakh Road
“Արցախճան” ՓԲԸ ընկերությունը 1999թ-ից ի վեր իրականացնում է ավտոճանապարհների, կամուրջների, ուղեկամուրջների, թունելների և դրանց հարակից տարածքների նախագծային-հետախուզական աշխատանքներ:
Նախագծումն իրականացվում է նորագույն տեխնոլոգիաներով` այս բնագավառին հատուկ համակարգչային ծրագրերի կիրառմամբ:
Ձեռնարկությունն ստացել է ԼՂՀ քաղաքաշինության նախարարության լիցենզիա և իրականացնում է ավտոճանապարհների որոնման, նախագծման, շինարարության տեխնիկական և հեղինակային վերահսկողության տարաբնույթ աշխատանքներ:
Այսօր մենք պատրաստ ենք մեր պատվիրատուներին առաջարկել միայն որակյալ և ժամանակին կատարված աշխատանք` ամենահարմար գներով: Ավտոճանապարհների նախագծումը, ինչպես և ցանկացած այլ մասնագիտացված գործունեություն, պրոֆեսիոնալ իրագործում է պահանջում: Մենք աշխատում ենք մեր հաճախորդների շահերից ելնելով: Ընկերությունն օժտված է ժամանակակից սարքավորումներով և բարձրակարգ աշխատակազմով:
“Արցախճան” ՓԲԸ-ն հանդիսանում է ինժեներա-խորհրդատվական կազմակերպություն: Ձեռնարկության ինժեներային գործունեության նպատակն է ներդրումներ կատարող ընկերություններին տրամադրել բազմատեսակ ինտելեկտուալ ծառայություններ, որոնք թույլ են տալիս հասնել գուցե լավագույն արդյունքներին` տեխնոլոգիական գործընթացների ճիշտ ընտրության, ծրագրերի իրագործման աշխատանքների և ղեկավարման մեթոդների կազմակերպման շնորհիվ:
Լաբորատորիան հագեցած է անհրաժեշտ սարքավորումներով` շինանյութերի, շինարարական աշխատանքների որակի հետազոտման և գնահատման, ինչպես նաև արդեն կառուցված օբյեկտների տեխնիկական բնութագրի տրամադրման համար:
Ընտրելով մեզ` դուք ընտրում եք որակ և հուսալիություն:
2008թ-ի սեպտեմբերի 22-ին Փարիզում տեղի ունեցած համաշխարհային բարձր վարկանիշ ունեցող World Quality Commitment կոնվենցիայի շրջանակներում ՙԱրցախճան՚ ինստիտուտ ՓԲԸ-ն արժանացավ Business Initiative Directions –ի կողմից International Star Award for Quality in the Gold Category մրցանակի` լիդերության, տեխնոլոգիաների, նորամուծությունների, ծառայությունների և Total Quality Managment QS100-ին համապատասխանելու համար:
2008թ-ի դեկտեմբերի 30-ին մեր ընկերությունը BUREAU VERITAS Certefication միջազգային անկախ սերտիֆիկացնող ընկերության կողմից սերտիֆիկացվեց Management Sistem ISO 9001:2000 ստանդարտով` գործունեության հետևյալ ոլորտներում
- Նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակում
- Տրանսպորտային
- Հիդրոինժեներական
- Էներգետիկ
- Նախագծային
- Նախագծա-նախահաշվային փաստաթղթերի փորձաքննություն
- Շինարարական նյութերի լաբորատոր հետազոտություն