Ծառայություններ
Նախագծային աշխատանքներ
"Արցախճան" ինստիտուտ ՓԲԸ-ն հիմնականում իրականացնում է տրանսպորտային, ինչպես նաև արդյունաբերական և քաղաքացիական շինարարությունների ոլորտներում նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակում և կազմում: Նախագծման յուրաքանչյուր փուլում գործի են դրվում ոլորտում առաջատար համարվող սարքեր, սարքավորումներ, գործիքներ և ծրագրեր, որը հնարավորություն է տալիս օպտիմալ ժամկետներում իրականացնել ամենահամարձակ նախագծերն ու ծրագրերը:
Հաղորդակցման ուղիներից (փողոցներ, ճանապարհներ, կամուրջներ, ուղեանցներ, թունելներ, հետիոտն ստորգետնյա անցումներ) բացի իրականացնում ենք նաև փոքր ճարտարապետական ձևերի (ավտոկայանատեղեր, հասարակական տրանսպորտի կանգառներ, հանգստի հարթակներ, տեսարանային հարթակներ, խմելու ջրի կազմակերպում), ջրամբարների, ճոպանուղիների, դահուկուղիների, սահուղիների, ինչպես նաև ճանապարհային և տրանսպորտային տնտեսությունների արտադրական բազաների նախագծում:
Նախագծային փաթեթի մեջ ներառվում է նաև բոլոր անհրաժեշտ ստորգետնյա և վերգետնյա կոմունիկացիաների (գազ, ջրագիծ, կենցաղային կոյուղի, հեղեղատար կոյուղի, ԷՀԳ, հեռախոսակապ, տրոլեյբուսի հպակային ցանց, արտաքին լուսավորություն) նախագծում և նախահաշվային փաստաթղթերի մշակում:
- Ավտոմոբիլային ճանապարհներ
- Երկաթուղային գծեր
- Օդանավակայաններ
- Արհեստական կառուցվածքեր
- Կամուջներ
- Հենապատեր
- Թունելներ
- Ուղեանցեր
- Էստակադաներ
Շինարարության որակի տեխնիկական հսկողություն
Շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողությունն իրենից ներկայացնում է շինարարության տեխնիկական ցուցանիշների համապատասխանելիության հսկումը ըստ տեխնիկական պահանջների և ՀՀ-ում գործող շինարարական նորմերի և կանոնների: Շինարարության ամբողջ ընթացքում ստուգման են ուղարկվում ցանկացած շինանյութ, կատարվում են բոլոր ծավալային չափերի ստուգում և հաշվարկ, բոլոր աշխատանքների լուսանկարում, ամենօրյա գրառումներ ինչպես նաև շինարարի կատարողական ակտերի ծավալների հաստատում:
Տեխնիկական հսկիչը իրականացնում է շինարարության ընթացքում ծագած պրոբլեմների ուսումնասիրություն և գործողությունների ծրագրի առաջարկություն` ժամանակացույցից ետ ընկնելու կամ այլ տեխնիկական խնդիրների դեպքում:
- Ավտոմոբիլային ճանապարհներ
- Երկաթուղային գծեր
- Օդանավակայաններ
- Արհեստական կառուցվածքեր
- Կամուջներ
- Հենապատեր
- Թունելներ
- Ուղեանցեր
- Էստակադաներ
Հեղինակային հսկողություն
Հեղինակային հսկողությունն ընթանում է ամբողջ շինարարության ընթացքում` ապահովելով շինարարության իրականացման համապատասխանությունը հաստատված նախագծերին:
Հեղինակային հսկողության գլխավոր նպատակը` շինարարության ընթացքում նախագծին վերաբերվող ցանկացած ծագած հարցին շուտափույթ լուծում տալն է, անհրաժեշտության դեպքում նաև հիմնավորված նախագծային փոփոխություններ անելը:
- Ավտոմոբիլային Ճանապարհներ
- Երկաթուղային գծեր
- Օդանավակայաններ
- Արհեստական կառուցվածքեր
- Կամուջներ
- Հենապատեր
- Թունելներ
- Ուղեանցեր
- Էստակադաներ
Հետազննում
Կատարում ենք երկրաբանական և տեղագրական հետազննում։
Երկրաբանական
- Երկրաբանական ուսումնասիրություններ
- Հորատման աշխատանքներ
- Երկրաբանական ուսումնասիրության հաշվետություններ
Տեղագրական
- Գեդեզիական աշխատանքներ
- Տախեմետրիական հանույթ
- Նշահարման աշխատանքեր
Լաբորատոր փորձարկումներ
Շինարարական նյութերի փորձարկման լաբորատորիան իրենից ներկայացնում է շինարարության ողջ ընթացքի կարևորագույն և անբաժանելի օղակներից մեկը, այն նաև հանդիսանում է որպես խորհրդատվական ծառայություն:
Լաբորատորիան իրականացնում է հետևյալ աշխատանքները`
- Բոլոր կարգի բնահողերի փորձարկում
- Կապակցանյութերի, մածուծիկ և իներտ նյութերի փորձարկում
- Ասֆալտբետոնի ընտրություն, պատրաստի խառնուրդի փորձարկում ԱԲԳ-ից, տեղադրված և չտեղադրված վիճակներում, ա/բ հանուկի փորձարկում ինչպես նաև ա/բ շերտի հարթության որոշում:
- Ցեմենտբետոնի կազմի ընտրություն, ամրության որոշում:
- Հողային պաստառի բնահողի խոնավության, խտության և որակի որոշում
- Արտադրական կազմակերպությունների լաբորանտների ուսուցում
- Շինարարական նյութեր
- Ասֆալբետոն
- Բիտում
- Ցեմենտ
- Բետոն
- Կոպիճ և խիճ
- Ավազ
- Գրունտերի լաբարատորիա
Արցախճան
Բարի գալուստ “Արցախճան” ՓԲԸ պաշտոնական կայքէջ։
“Արցախճան” ՓԲԸ ընկերությունը 1999թ-ից ի վեր իրականացնում է ավտոճանապարհների, կամուրջների, ուղեկամուրջների, թունելների և դրանց հարակից տարածքների նախագծային-հետախուզական աշխատանքներ: Նախագծումն իրականացվում է նորագույն տեխնոլոգիաներով` այս բնագավառին հատուկ համակարգչային ծրագրերի կիրառմամբ:
Ձեռնարկությունն ստացել է ԼՂՀ քաղաքաշինության նախարարության լիցենզիա և իրականացնում է ավտոճանապարհների որոնման, նախագծման, շինարարության տեխնիկական և հեղինակային վերահսկողության տարաբնույթ աշխատանքներ: Այսօր մենք պատրաստ ենք մեր պատվիրատուներին առաջարկել միայն որակյալ և ժամանակին կատարված աշխատանք` ամենահարմար գներով:
Մենք աշխատում ենք մեր հաճախորդների շահերից ելնելով:
տարվա փորձ
նախագիծ
գործընկերներ
տեսակ ծառայություն
Կապ մեզ հետ
Ձեր հայտը հաջողությամբ ուղարկվեց։ Մեր մասնագետները կկապվեն Ձեզ հետ հնարավորինս շուտ․