Նախագծային աշխատանքներ
"Արցախճան" ինստիտուտ ՓԲԸ-ն հիմնականում իրականացնում է տրանսպորտային, ինչպես նաև արդյունաբերական և քաղաքացիական շինարարությունների ոլորտներում նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակում և կազմում: Նախագծման յուրաքանչյուր փուլում գործի են դրվում ոլորտում առաջատար համարվող սարքեր, սարքավորումներ, գործիքներ և ծրագրեր, որը հնարավորություն է տալիս օպտիմալ ժամկետներում իրականացնել ամենահամարձակ նախագծերն ու ծրագրերը:
Հաղորդակցման ուղիներից (փողոցներ, ճանապարհներ, կամուրջներ, ուղեանցներ, թունելներ, հետիոտն ստորգետնյա անցումներ) բացի իրականացնում ենք նաև փոքր ճարտարապետական ձևերի (ավտոկայանատեղեր, հասարակական տրանսպորտի կանգառներ, հանգստի հարթակներ, տեսարանային հարթակներ, խմելու ջրի կազմակերպում), ջրամբարների, ճոպանուղիների, դահուկուղիների, սահուղիների, ինչպես նաև ճանապարհային և տրանսպորտային տնտեսությունների արտադրական բազաների նախագծում:
Նախագծային փաթեթի մեջ ներառվում է նաև բոլոր անհրաժեշտ ստորգետնյա և վերգետնյա կոմունիկացիաների (գազ, ջրագիծ, կենցաղային կոյուղի, հեղեղատար կոյուղի, ԷՀԳ, հեռախոսակապ, տրոլեյբուսի հպակային ցանց, արտաքին լուսավորություն) նախագծում և նախահաշվային փաստաթղթերի մշակում:
- Ավտոմոբիլային ճանապարհներ
- Երկաթուղային գծեր
- Օդանավակայաններ
- Արհեստական կառուցվածքեր
- Կամուջներ
- Հենապատեր
- Թունելներ
- Ուղեանցեր
- Էստակադաներ